Ձիապանը խոստովանել է իր արարքը: Ռուսաստանի Քննչական կոմիտեի Պերմի վարչությունում ենթադրում եմ, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 4-ի երեկոյան, երբ սառած աղջիկը տաքանալու համար մտել է Ռազգուլյայ միկրոշրջանի ձիանոց:

Ոստիկանների վարկածով՝ 34-ամյա տղամարդը սպանել է աղջկան, որպեսզի թաքցնի բռանաբարության փաստը: Հետքերը կորցնելու համար ձիապանը մասնատել է իր զոհի մարմինը, թաքցրել գոմաղբի մեջ եւ ազատվել մնացած ապացույցներից: Աղջկա մարմնի մասերն ուղարկել են փորձաքննության: Ինչպես հաղորդում է НТВ-ն, ոստիկանները դեպքի վայրում աշխատել են ավելի քան 12 ժամ:

Հարցաքննության ժամանակ պարզվել է, որ մանկապղծության մեջ մեղադրվող ձիապանը նախկինում դատված է եղել եւ մանկահասակ աղջկա սպանության համար կարող է ցմահ ազատազրկման դատապարտվել:

news.am