Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ն. Ստեփանյանը մեկնելիս է լինում Սիսիանի բժշկական կենտրոն, երբ նկատում է, որ Որոտան գետի մոտ մի քանի երիտասարդներ օգնություն են խնդրում: Ոստիկանության քննիչը մոտենալով նրանց, տեղեկանում է կատարվածի մասին և ճիշտ կողմնորոշվելով նետվում է գետի մեջ և այնտեղից դուրս է բերում, գրեթե ծանր վիճակում գտնվող, Սյունիքի մարզի Մոսք գյուղի բնակիչ, քոլեջի սովորող, 17-ամյա Սոնա Հակոբյանին, ով էլ քաղաքացիների օգնությամբ տեղափոխվում է Սիսիանի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկանության քննիչը, ուժեղ մրսածության պատճառով, նույնպես գտնվում է հիվանդանոցում: Ըստ ֆոտոլրագրողի, փրկված աղջիկն իր հասակակիցների հետ բարձրացել էր գետի մոտ գտնվող հսկայական քարի վրա, որպեսզի լուսանկարահանվեին, սակայն աղջիկը հայտնվել էր գետում: ՈՒ, եթե Ն. Ստեփանյանը ճիշտ չկողմնորոշվեր, գետը կտաներ աղջկան և դեպքը ողբերգական ավարտ կունենար: ©shamshyan.com
Ոստիկանության քննիչն իր կյանքի գնով փրկել է 17-ամյա աղջկան
|
Կիսվել
Comments are closed.
