«Հայ մայրերն արդարություն են պահանջում» նախաձեռնությունը նոյեմբերի 26-ին Ազատության հրապարակից դեպի Բաղրամյան 26 բողոքի երթի ժամանակ պահանջում էր ոչ միայն նախագահի հրաժարականը, այլեւ բոլոր օլիգարխների կողմից «թալանին վերջ տալը»։
«Մուկը խի՞ ա մուկ կոչվում, երբ որ ամեն ինչը հավաքում, գողանում ու արանքները պահում ա, մուկը հենց դրա համար է մուկ»,- վրդովված խոսում էին Ազատության հրապարակում հավաքված կանայք։
Ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը Սամվել Ալեքսանյանից դժգոհողներին կոչ էր անում նրան ոչ թե Սամվել Ալեքսանյան ասել, այլ «Լֆիկ»։
«Եթե նա լիներ Սամվել Ալեքսանյան, երբեք թույլ չէր տա, որ Եռաբլուրը ապականվի: Եթե նա լիներ Սամվել Ալեքսանյան, կհիշեր իր մոր տանջանքը, թե ոնց էր իր մայրը նրա ձեռքից բռնած շուկայով մեկ պտտվում՝ երկու կոպեկ հայթայթելու համար, որ Սամվել Ալեքսանյանը հաց ունենար ուտելու, և ոչ թե այսօր մեծանար, դառնար Լֆիկ ու թալաներ ժողովրդին»,-բարձրախոսով ասաց ազատամարտիկը։
Աղբյուր՝ news.am
