Հայկական ծագում ունեցող ամերիկյան հանրահայտ երգչուհի Շերը հրաժարվել է մասնակցել հաջորդ տարի Սոչիում կայանալիք Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը՝ ի նշան բողոքի այդ երկրում միասեռականների դեմ սահմանված օրենքների, հայտնում է Daily Mail-ը։
67-ամյա երգչուհին, ում դուստրը, ի դեպ, սեռափոխվել է 2010թ.՝ վերածվելով տղամարդու, հրաժարվել է առաջարկից՝ պատճառաբանելով, որ դեմ է այս տարվա հունիսին Ռուսաստանում ընդունված օրենքին, որով արգելվում է 18 տարեկանից ցածր երեխաների հետ խոսել միասեռականությունից։
«Ես չեմ կարող անուններ նշել, սակայն ընկերներից մեկը, ով այնտեղ շատ ազդեցիկ օլիգարխ է, զանգահարեց ու խնդրեց ինձ մասնակցել Օլիմպիական խաղերի բացմանը։ Բայց ես անմիջապես հրաժարվեցի՝ հաշվի առնելով Ռուսաստանում միասեռականների նկատմամբ ձևավորված ատելության մթնոլորտը»,-ասել է երգչուհին։
http://www.tert.am/am/news/2013/09/16/cher-refuse-sochi/
