Lifetime հեռուստաընկերության նոր` The Conversation շոուի ընթացքում համաշխարհային մեծության աստղերը` Լեդի Գագան, Ալիշա Քիզը և Գվինեթ Փելթրոուն, անկեղծացել են և քննարկել սեքսում կիրառվող դիրքերը: Զարմանալի է, սակայն ճանաչված այս կանանցից շատերը որպես առավել նախընտրելի տարբերակ հիշատակում են ոչ թե, օրինակ, «հեծյալի» դիրքը, այլ` հենց «շների ոճը»:

«Տղամարդիկ սիրում են «շների ոճը»,- նշում է «Կրքոտ սեքս» գրքի հեղինակ Ջեյմի Վաքսմանը,- սակայն, սովորաբար, այդ դիրքը նպաստավոր չի համարվում կնոջ համար՝ օրգազմի հասնելու տեսանկյունից: Ինչևէ, ժամանակն է փոխել տարածված կարծիքը, քանի որ գոյություն ունեն բազմաթիվ հնարքներ` այդ դիրքում նույնպես օրգազմի հասնելու համար»:

Եթե անգամ այդ դիրքը չես նախընտրում, միևնույն է, փորձիր մեր առաջարկած 3 տարբերակները, որոնք ուղղված են քեզ առավելագույնս գոհացնելուն:

Իսկ այժմ, ծնկի՛

Ուշադրություն դարձրու ծնկների դիրքին. «Ընդունված տարբերակը ծնկները լայն բացելն է, որպեսզի զուգընկերդ կարողանա ծնկի իջնել դրանց միջև,- նշում է Վաքսմանը,- սակայն ծնկներդ ամուր սեղմելու դեպքում նրա առնանդամն ավելի խոշոր կթվա, իսկ ներթափանցումն` ավելի ուժեղ»: Բացի այդ, որքան ավելի հեռու լինեն նրա ծնկները, այնքան ավելի հեշտ կլինի նրա համար առաջ ձգվել և ձեռքերով շոյել կուրծքդ և ծլիկդ: Եվս մեկ հուշում ներթափանցման խորությունը կարգավորելու համար. որքան ավելի բարձր դիրքում է հետույքդ, այնքան ավելի խոր նա կարող է ներթափանցել: Եվ հակառակը՝ որքան ավելի ցածր հետույքդ պահես, այնքան ավելի սահմանափակ կլինեն նրա շարժումները:

Գլխավորը դու ես

Մինչ տղան ուղիղ պառկած է մեջքի վրա, նստիր նրա վրա` դեմքով դեպի ոտքերը: Ձեռքերդ պահիր մահճակալի վրա և իջեցրու հետույքդ, որպեսզի նա կարողանա ներս մտնել: Այս անկյունը շատ նպաստավոր է. նախ՝ դու վերևից ես և կարող ես կարգավորել ներթափանցումների տեմպն ու խորությունը: Մյուս կողմից՝ սա հիանալի դիրք է G կետը գրգռելու համար: «Կամարաձև ճկիր մեջքդ և հեծնիր նրան` վերուվար շարժվելով` G կետին հասնելու համար,- խորհուրդ է տալիս Վաքսմանը.- դա ոչ միայն հաճույք կպատճառի քեզ, այլև չքնաղ էրոտիկ տեսարան կապահովի նրա համար` քո կամարաձև մեջքի ու ծածանվող մազերի տեսքով»:

Կախարդական գորգ

Այս տարբերակի համար հարկավոր է խավոտ գորգ: Եթե այդպիսին բնակարանում չկա, գործի դիր լոգարանինը: Գորգի բարձր խավը, հպվելով մերկ մարմնին, հաճելի զգացումներ է ապահովում: Ջեյմի Վաքսմանը յուրահատուկ դիրք է առաջարկում: Գորգի տակ միացրած վիբրատոր տեղադրիր և պառկիր գորգի վրա այնպես, որ կոնքային մասով հայտնվես հենց միացրած վիբրատորի վրա: Երբ զուգընկերդ, ծնկի իջնելով, սկսի ներթափանցումները, նրա հրումներին կավելանան գորգի տակ աշխատող վիբրատորի տատանումները, ինչը կրկնակի հաճույք կապահովի:
cosmo.am