Ամերիկայում յուրաքանչյուր 200-րդ մայր պնդում է, որ հղիացել ու երեխա է ունեցել առանց սեռական հարաբերություն ունենալու եւ առանց արհեստական բեղմնավորման: Սա պարզվել է վերարտադրողական առողջության երկարաժամկետ հետազոտությունների արդյունքում:

Հետազոտությունները հիմնված են եղել 1995-2009 թվականների ընթացքում 15-ից 18 տարեկան 7870 կանանց ու աղջիկների հարցումների վրա Դեռահասների առողջության ազգային երկարաժամկետ հետազոտության շրջանակներում, հաղորդում է Reuters-ը:

Չափել-Հիլում Հյուսիսային Քարոլինայի համալսարանի գիտնականների պնդմամբ, նման հղիներին միավորում էին որոշ ընդհանուր բնութագրիչներ: Աղջիկների 31 տոկոսը «խելամտության երդում էր տվել» եւ սովորաբար կրոնական համոզմունքներից ելնելով: Հղի «կույսերի» 45 տոկոսը խոստովանել է, որ իրենց ծնողները հազվադեպ են իրենց հետ զրուցել սեքսի ու պաշտպանվելու միջոցների մասին կամ առհասարակ չեն  զրուցել:

Նման պնդումները, որոնք գիտական տեսանկյունից անհնարին են, վկայում են այն մասին, որ գիտնականները պետք է զգուշությամբ վերաբերվեն մարդկանց կողմից իրենց պահվածքի ներկայացմանը, նշում են հոդվածի հեղինակները: Վերջնական արդյունքում կարճ հիշողությունը, համոզմունքները եւ ցանկությունները կարող են մարդուն ստիպել գիտնականներին ճիշտը չասել:


Աղբյուր՝ news.am