Ինչպես ենթադրում են իրավապահ մարմինների աշխատակիցները, զոհը պատահականորեն չի ընտրվել: Մանկությունից երկրորդ կարգի հաշմանդամ աղջիկը ետ է մնացել նաև մտավոր զարգացմամբ: Եվ, ըստ իրավաբանների, միանգամայն հնարավոր է, որ չի հասկացել, թե իր հետ ինչ է կատարվում:

Ամեն ինչ բացահայտվել է Օլգայի տատիկի շնորհիվ: Կասկածելով վատ բան, տատիկը թոռնուհու հետ գնացել է ոստիկանական մոտակա բաժանմունք և դիմում գրել:

«Նա նման է երեխայի: Նրան ձեռքով անես՝ և նա կգա քո ետևից: Դրա համար էլ ես նրան ամենուր ուղեկցում եմ և միայն պարապմունքների ժամանակ եմ ազատ թողնում: Ինքը՝ Օլգան, չէր ցանկանում ինձ որևէ բան պատմել: Այդպես թոռնուհուս հրահանգել էր մանկավարժը: Բայց, երբ ես հարց ու փորձ արեցի, Օլգան խոստովանեց»,- ասել է զոհի տատիկը:

Օլգան բոլոր սովորողների հետ միասին երգեցողության դասեր է անցել Տրոիցկու խմբում: Պարապմունքներից մեկից հետո մանկավարժը նրան կանչել է նիստերի դահլիճ, կողպել է դուռը, հարձակվել աղջկա վրա, նետել նրան հատակին ու բռնաբարել:

Բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները կատարելուց հետո, հոգեբանները իրավապահներին տվել են իրենց նախնական եզրակացությունը, որի համաձայն Օլգան, իրոք, դարձել է սեռական բռնարարքի զոհ:

Հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի «Սեռական բնույթի բռնի գործողություններ» հոդվածի հատկանիշներով: Այդ մասին հաղորդում է «lifenews.ru» կայքը՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի պետական քննչական վարչությանը:

Մանկավարժը գտնվում է տնային կալանքի մեջ:

Ոստիկանության աշխատակիցները նաև հայտնել են, որ Տրոիցկին պոլիգրաֆիական տեխնիկումում աշխատում է ընդամենը 1,5 տարի:

Հեղինակ:
«ՓԱՍՏԻՆՖՈ»