23-ամյա Անժելիկա Տիխոնովիչը հասել էր մինչեւ եզրափակիչ:
Պարզվում է, որ աղջիկը սթրիփ պարուհի եւ էրոտիկ մոդել է: Բայց այդ, նա E.B.A.S.H. նախագծի մասնակից է (ՎԻԱ Գրայի նման խումբ), որը փոքրիկ ելույթներով հանդես է գալիս Բելառուսի գիշերային ակումբներում:
Աղջիկն ինքը այս ամենից զատ իրենց նաեւ DJ է համարում՝ «կիսամերկ DJ-ության» հայտնաբերողը: Անժելիկան երաժշտական վահանակի մոտ կիսամերկ է կանգնում:
Տիխոնովիչը սկանդալի կենտրոնում էր հայտնվել go-go-պարուհի վիցե-միսս Նատալյա Բաշուրայի եւ սթրիփ պարուհի «Միսս Բարեկամություն» Եկատերինա Վոյտուսի հետ:

Լրագրողների բացահայտումներին սոցիալական ցանցերից մեկի իր էջում Անժելիկան պատասխանել է այսպես.
«Այն, ինչ մենք անում ենք, ընդամենը բեմական կերպար է: Մենք բոլորս բարձրագույն կրթություն եւ տարբեր այլ ոլորտներում տաղանդներ ունենք: Մենք ակումբային բեմի դերասանուհիներ ենք: Ավելի լայն մտածեք, պարոնայք, եւ համեցեք մեր ելույթներին… Խոստանում եմ, ձեզ դուր կգա»:

Հիշեցնենք, որ Բելառուսի հեռուստաալիքներից մեկը հրաժարվել էր ցուցադրել մրցույթը:
news.am