Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները բացահայտել են Տաջիկստանի 28-ամյա քաղաքացուն, որը սոցիալական ցանցերում մանկական պոռնոգրաֆիայի մի քանի խմբեր է բացել (ընդհանուր ծավալը 400 Գիգաբայթ):
Ոստիկանները պարզել են, որ իր հայրենիքում՝ Դուշանբեում, երիտասարդը նկարչի մասնագիտություն է ստացել: Գալով Ռուսաստան, նա պատահական միջոցներով է գումար վաստակել, հիմնականում զբաղվել է շինությունների ձեւակերպմամբ:
Աշխատանքից ազատ ժամանակ նա հայտնի սոցիալական ցանցերում փակ խմբեր է ստեղծել, որոնցում ընդգրկվել հնարավոր է եղել միայն երկար Online-հարցազրույցներից հետո: Ընդհանուր առմամբ, նա այդպիսի 4 խումբ է ստեղծել:
Իր նպատակներն իրականացնելու համար, նա ծանոթացել է երիտասարդ կանանց հետ, որոնք երեխաներ ունեն, շահել է նրանց վստահությունը եւ առաջարկել հետեւել նրանց երեխաներին:
Իսկ երբ մայրերը գնացել են իրենց գործերով, Տաջիկստանի քաղաքացին երեխաների հետ սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել, դա նկարահանելով բջջային հեռախոսով:
Տեսանյութերը նա տեղադրել է փակ խմբերում, ինչպես նաեւ ուղարկել խմբերի մասնակիցների էլեկտրոնային հասցեներին, հաղորդում է «ԻՆտերֆաքսը»:
Ներկայումս հստակ հայտնի է 9-ամյա տուժած աղջկա մասին, հայտնի է նաեւ, որ երիտասարդի գործողություններից տուժել է առնվազն եւս 3 երեխա՝ 3-4 տարեկան, հաղորդում է NTV.ru-ն:
Հարուցվել է քրեական գործ, կասկածյալը կալանավորված է:
Աղբյուր՝ news.am
