Ճապոնիայում պոռնոգրաֆիայի վեց տարածողներ ձերբակալվել են այն բանից հետո, երբ սխալմամբ իրենց արտադրանքի կատալոգն ուղարկել են Օսակա քաղաքի ոստիկանապետին, տեղեկացրել է AFP-ը:
27-ամյա Տոշիխարու Խիդակին և նրա հինգ մեղսակիցներ կասկածվում են վաճառքի նպատակով պոռնոգրաֆիկ նյութերի պահպանման մեջ: Կասկածյալները կատալոգները փոստով ուղարկել են անծանոթ տղամարդկանց: Դրանց երեք փաթեթներ պատահմամբ ուղարկվել են Օսակի քաղաքի ոստիկանապետին:
Խիդակիի գրասենյակի խուզարկության ժամանակ գրեթե 280 հազար պոռնոգրաֆիկ սկավառակներ են հայտնաբերվել, ինչպես նաև սեռական կարողություններն ավելացնող 7 հազար հաբեր, որոնք, իրավապահների կասկածներով, նույնպես անօրինական են պահվել:
Չնայած երկրի օրենսդրությամբ արգելվում է ցանկացած պոռնոգրաֆիկ բովանդակությամբ արտադրանքի տարածումը, իրականում իրավաբանական արգելքը բացակայում է:
Ճապոնիայում տարեկան արտադրվում է 35 հազար պոռնոգրաֆիկ ֆիլմ:
http://www.1in.am/arm/world_event_216701.html