Օրերս ոստիկանությունը ստուգայց է կատարել Երևանում, և երեք տասնյակից ավելի մարմնավաճառներ բերման էին ենթարկվել:
Ոստիկանությունում ստեղծվել են վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ նյութեր: Ոստիկանության տվյալներով՝ վերոնշյալ կանայք ուղարկվել են մաշկավեներական դիսպանսեր՝ ստուգման:
Պոռնկության դեպքեր են բացահայտվել նաև Արշակունյաց 47 և Չեխովի 52 հասցեներում գործող հյուրանոցային համալիրներում: