Հիմնականում առաջին սեռական ակտի ժամանակ կուսաթաղանթը պատռվում է, բայց որոշ դեպքերում, երբ կուսաթաղանթի բացվածքը մեծ է և այն բավականին էլաստիկ է, դեֆլորացիա տեղի չի ունենում:

Երբեմն առաձգականության շնորհիվ կուսաթաղանթի պատռումը ընդհանրապես չի ուղեկցվում արյան հետքերով:

Գոյություն ունեն կուսաթաղանթի տարբեր տեսակներ, օրինակ, երբ կուսաթաղանթի անցքը սովորականից մեծ է և առաձգական. նման դեպքում ոչ միայն առաջին սեռական հարաբերությունը, այլև գինեկոլոգիական հետազոտությունը հայելիների միջոցով չի ուղեկցվում վերջինիս ամբողջականության խախտմամբ: Այս տիպի կուսաթաղանթը պատռվում է միայն ծննդաբերության ժամանակ: Հանդիպում են նաև կուսաթաղանթի բնածին բացակայության դեպքեր: