«Հրապարակ»-ը գրում է. «Գեներալ Մանվելի հետ «ա լա ֆղանս» ողջագուրված Սամվել Ալեքսանյանին հարցրինք` հիմա ի՞նչ, «կրակադիլ» չե՞ք դնելու ձեր սեղանին, հնարավորություն չունե՞ք, գուցե գեներալներն օգնե՞ն: «Հլը հարցրա տես կօգնե՞ն` կարող ա օգնեն»,- խեղճացած ասել է Սամվել Ալեքսանյանը:

«Չէ` չենք կանա օգնենք, կրակադիլն ի՞նչ ա, որ լավ բան ըլեր, իր սուպերմարկետում էլ կըլեր, մենակ ՍԱՍ-ում չէր ըլնի»,- ասացին «կրակադիլների» և դրանց միսն ուտողների վրա լավ ջղայնացած գեներալները:

Իսկապես, ինչո՞ւ «Սիթիի» ձեր բիզնես-պարտնյորները չեն բերում «կրակադիլ», չեք դիմանում, էլի, մրցակցությանը: «Ես բիզնեսով չեմ զբաղվում»,- հիշեցրել է Լիմինդրովիչը:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


Աղբյուր՝ hayeli.am