Սեռական հարաբերությունից հետո ավելի քան 5 տարի է ինչ նկատվում է անդամի բորբոքում:
Շատ անգամ բուժվել եմ,որի արդյունքում նկատվել է դրական փոփոխություններ,սակայն վերջին շրջանում,նույնիսկ պահպանակով հարաբերվելուց հետո,բորբոքում է առաջանում(կարմրածություն,հոտ,սպիտակ փառ:Ներկայիս դրությամբ երիցուկի թուրմով ողողում եմ անում և ,,фугазол,, քսուք եմ քսում;Խնդրում եմ օգնել,կանխավ շնորհակալություն…

Հարցին պատասխանում է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու
Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ:

ՊԱՏԱՍԽԱՆ: Նման դեպքում պետք է ստուգվել կնոջ/զուգընկերուհի հետ ՀԱՄԱՏԵՂ ԵՎ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ: Հնարավոր է՝ լիարժեք հետազոտություն կամ բուժում չի կատարվել, ինչի արդյունքում պատկերը կրկնվում է: Ձեր գանգատը կարող է պայմանավորված լինել սնկային ախտահարման, բորբոքման առկայությամբ կամ սեռավարակով, որոնց բնույթը պարզելու համար պետք է անցնել սեքսոլոգիական հետազոտություն: Տեղին է նշել նաև սեռական օրգանների հիգենայի մասին /օրը 2 անգամ լվանալ գոլ ջրով՝ օգտագործոոլով ինտիմ հիգենայի համար նախատեսված գելեր/: Եթե գանգատները չանցնեն, խորհուրդ կտամ առանց հետաձգելու դիմել բժշկի՝ հետագա բարդություններից խուսափելու համար: