Հավայան կղզիների օրենսդիրները հավանություն են տվել նույնասեռականների ամուսնության մասին օրենքին, հայտնում է Reuters-ը։

Ներկայացուցիչների պալատում համապատասխան օրինագծին կողմ է քվեարկել 30 մարդ, դեմ՝ 19-ը։

Այժմ այն պետք է ստորագրի Սենատը, որի ներկայացուցիչներն արդեն քանիցս նույնասեռականների ամուսնության մասին օրենքն ընդունելու պատրաստակամություն են հայտնել, փոխանցում է Gazeta.ru-ն։

Հավայան կղզիներն այսկերպ կդառնա ԱՄՆ-ի 15-րդ կամ 16-րդ նահանգը, որն ամրագրել է գեյերի եւ լեսբուհիների ամուսնության իրավունքը։

Հավայան կղզիներից կարող է առաջ ընկնել  Իլինոյսը, որտեղ համանման օրենքը հավանության էր արժանացել նախորդ չորեքշաբթի։


Աղբյուր՝ news.am