Այժմ մնում է միայն, որպեսզի փաստաթուղթը ստորագրի նահանգապետ Նեյլ Աբերքրոմբին: Այստեղ դժվարություններ չեն առաջանա. ավելի վաղ նա արդեն պատրաստակամություն հայտնել էր օրենքը հաստատելու համար, հաղորդում է rbc-ն` վկայակոչելով Associated Press-ը:
Խորհրդարանի ստորին պալատն օրինագիծն ընդունել էր նոյեմբերի 9-ին, փոփոխություններին աջակցել էին 30 պատգամավորներ, դեմ էին քվեարկել 19-ը:
Այսպիսով, Հավայան կղզիները դարձան ԱՄՆ-ի 15-րդ նահանգը, որտեղ թույլատրվում են նույնասեռականների ամուսնությունները:
Աղբյուր՝ news.am
