Այսօր` փետրվարի 14-ին լրագրողների հետ զրույցում Սեդրակյանը նշել է, թե հիմքեր ունի կարծելու, թե Հայրիկյանի դեմ մահափորձը կազմակերպվել է Արեւմտյան Եվրոպայում եւ ԱՄՆ-ում գործունեություն ծավալած մի մասոնական կազմակերպության կողմից:
Ըստ Սեդրակյանի, այդ մասոնական օթյակների անդամներ են Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա հայրը` Ռիչարդ Հովհաննիսյանը: Ավելին, Սեդրակյանը նշել է, թե վաղուց գիտեր, որ իր դեմ ինչ-որ բան է կազմակերպվում:
Նշենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, մահափորձի մեջ կասկածվող երկու անձինք ճանաչում են Սեդրակյանին, վերջինս էլ օրեր առաջ նշել էր, որ առաջիկայում իրեն ձերբակալելու են: news.am
