Չինական YouKu հոսթինգում դիտելիության ռեկորդներ է գրանցում Հյուսիսային Կորեայից մի տեսանյութ, որը ըստ ԶԼՄ-ների հենց այն «պոռնոհոլովակն» է, որի պատճառով օրերս գնդակահարվել է այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի նախկին սիրուհին՝ երգչուհի Հոն Սոն Վոլը:

ԷնՏեՎե-ն հայտնում է, որ նշված երգչուհուն և տարբեր կոլեկտիվներից նրա ևս 10 գործընկերուհիների ձերբակալել էին օգոստոսի 17-ին, ապա իրենց բարեկամների աչքի առաջ գնդակահարել ավտոմատներից:

Նրանց մեղադրել էին այն բանի համար, որ գումար աշխատելու նպատակով սեքսով են զբաղվել տեսախցիկների առաջ:
Սակայն այս տեսանյութը հաստատում է, որ ոչ միայն պոռնոյի, այլ անգամ էրոտիկայի մասին խոսք լինել չի կարող: Կադրում «բոդի-համերգ» է:

Էլվիս Փրեսլիի Aloha Oe երգի տակ նրանք պարում-պարում են, ապա ցուցադրում իրենց կուրծքը:

Որոշ տվյալների համաձայն Կիմ Չեն Ընն ու երգչուհի Վոլը հանդիպել են եղել 10 տարի առաջ, սակայն Կիմի հայրը նրանց ամուսնության թույլտվություն չի տրամադրել:

 


http://www.tert.am/am/news/2013/09/07/porn-to-kill/