Հնդկաստանի կենտրոնում իր աշրամում` կրոնական տիրույթում, ձերբակալվել է ազդեցիկ հնդիկ գուրու Ասարամ Բափուն, հայտնում է Lenta.ru-ն:
72-ամյա գուրուն մեղադրվում է իր հետևորդների 16-ամյա աղջկան բռնաբարելու համար:
Հետաքրքրական է, որ գուրուն բռնաբարություն իրականացրել է չար ոգիներին ցրելու պատրվակով ծես անցկացնելով:
Բափուն հարյուր հազարավոր հետևորդներ ունի ամբողջ աշխարհում:
Հնդկաստանում դեկտեմբերին խմբակային բռնաբարության դեպքի առիթով այս գուրուն կարծիք էր հայտնել, թե դրանում մեղավոր են նաև զոհի ծնողները:
