Ֆրանսիայի նախկին առաջին տիկինը՝ Կարլա Բրունին դարձել է The Edit ամսագրի փետրվարյան համարի գլխավոր հերոսուհին: Այժմ, երբ Կարլան ստիպված չէ ընդունել բարձրաստիճան հյուրերի կամ ներկա գտնվել պաշտոնական հանդիպումների, նա կարողանում է իր ժամանակը նվիրել սիրելի աշխատանքին՝ մոդելի աշխատանքին: Այս անգամ ոճաբանները Կարլա Բրունիի համար ընտրել են ռոմանտիկ, բայց միևնույն ժամանակ սեքսուալ կերպար: Այս ֆոտոշարքից պարզ երևում է, որ 46-ամյա Բրունին դեռևս շատ բարեկազմ է: Մինչդեռ նա մոդելի իր կարիերան ավարտել է 1997 թվականին՝ իրեն ավելի շատ նվիրելով երաժշտությանը եւ դերասանական արվեստին:

Tokashi:


Աղբյուր՝ www.slaq.am