Ըստ մեղադրանքի՝ Ռեգինա Թովմասյանը, հանդիսանալով «Օնլայն Թիվի» ՍՊԸ-ի տնօրեն, իր կողմից ստեղծված տեղեկատվական, ժամանցային համանուն կայքում հաճախորդների քանակն ավելացնելու նպատակով 2012 թվականի հոկտեմբերի 11-ին տեղադրել է «Կատարյալ սեքս. դիտեք բացառիկ ուսուցողական ֆիլմ» վերնագրով պոռնկագրական բնույթի տեսանյութը, արդյունքում այն տարածել է համացանցում՝ տեսանյութի բովանդակությանը տվյալ կայք հաճախող այլ անձանց հաղորդակից դարձնելու միջոցով:
Ռեգինա Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
1in.am
