Հանրահայտ ռեթեր Կանյե Վեսթը պլանավորում է իր հարսնացուին դղյակ է գնել: Նա հավատում է, որ նման նվերը լավագույնս կսազի իր սիրելի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին, որվ նախորդ տարվա հուլիսին նրա համար ծնեց դստերը՝ Նորտին:
Ներլա պահին ռիելթորները նրա համար միջնադարյան անշարժ գույք են փնտրում Եվրոպայում:
«Կանյեն պնդում է այն բանի վրա, որպեսզի անշարժ գույքը հասցվի ձեռք բերվել մինչև հանդիսավոր արարողությունը: Այժմ նրա մարդիկ պառավոր անցյալով ինչ-որ դղյակ են փնտրում՝ ողջ Եվրոպայուվ մեկ: Կանյեն ընկերներին հայտարարել է, որ ոչ մի նվեր Քիմի համար չի կարող չափից ավելի թանկ լինել: Նա գտնում է, որ իր կինն արժանի է թագավորական վերաբերմունքի և թագավորական նվերի, և ինքն նման բան պատրավոր է անել», – գրում է National Enquirer-ը:
Դրանից բացի, Վեսթը ևս մի փոքր անակնկալ է պատրաստել իր սիրելիի համար՝ նա մտադիր է վարձել բանվորների և կատարելագործել Լոս-Անջելոսի Բել Էյրում գտնվող իրենց առաձնատունը: Միջերկրածովյան ոճով կառուցված տան վերանորոգումը կարժենա մոտ 11 մլն դոլար:
Զույգը պլանավորում է, որ տան ինտեյրերը իրենց վրա կնստի երկու անգամ ավելի թանկ, քան՝ հենց տունն էր: Միայն անվտանգության համակագի վրա մեկ մլն դոլարից ավելի է ծախսվել:
Հիշեցնենք, որ ռեփեր Կանյե վեսթի և նրա հարսնացու Քիմ Քարդաշյանի հարսանիքը պլանավորված է 2014-ի ամռանը: Կոնկրետ աժմկետը զույգը դեռ չի հրապարակում: Հայտնի է, որ բավական իրատեսական է դիտարկվում տիեզերքում հարսանիքն անելու տարբերակը:
Աղբյուր՝ hraparak.am
