Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ Լոռիի մարզի բնակիչ 38-ամյա Ա. Վ.-ն այդ եղանակով պարբերաբար նպաստել է Շ. Հ.-ի կողմից պոռնկությամբ զբաղվելուն: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով (պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն ստեղծելը, ղեկավարելը կամ պահելը կամ որեւէ հանրային հաստատություն պոռնկությամբ զբաղվելու համար օգտագործելը կամ այլ անձի պոռնկությամբ զբաղվելու համար բնակարան կամ այլ կացարան պարբերաբար տրամադրելը կամ գույքային օգուտ ստանալով՝ պոռնկությամբ զբաղվելուն այլ ձեւով նպաստելը): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-400-պատիկի չափով, կամ կալանքով` մինչեւ 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 1-4 տարի ժամկետով:

Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու ստորագրությունը: Որոշումը կողմերին է ուղարկվել հուլիսի 26-ին: Առաջիկայում կնշանակվի նոր դատական քննության օրը: