Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի հանդիսացող, «Արաշ» մականունով Մուհամեդ Զարեհը, տարիներ շարունակ Հայաստանում մոտ մեկ տասնյակ աղջիկների միջնորդել է զբաղվել պոռնկությամբ:
NEWS.am-ին հայտնի է դարձել, որ նա որոշակի գումարի դիմաց երիտասարդ աղջիկներին, սկսած 20 տարեկանից, միջնորդել է սեռական հարաբերություններ ունենալ Հայաստան ժամանած իր հայրենակիցների հետ: Ընդ որում, աղջիկները տարբեր մարզերի բնակիչներ են եղել: Մուհամեդ Զարեհը Հայաստանում այդ «բիզնեսով» է զբաղվում դեռեւս 2011 թվականից:
Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, օպերատիվ հետախուզական աշխատանքների շնորհիվ, երեկ՝ սեպտեմբերի 12-ին, հայ աղջիկներին պոռնկության դրդած պարսիկ տղամարդուն Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել ու բերման են ենթարկել: Կատարվում է նախաքննություն:
http://news.am/arm/news/171212.html
