Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ սկսվելու է Արման Գրիգորյանի գործի դատավարությունը:

22-ամյա Արման Գրիգորյանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, 2013 թվականի հունիս ամսվա ընթացքում մարմնավաճառներ Քրիստինեին ու Աստղիկին օրական 5 հազար դրամ վարձատրության դիմաց թույլատրել է նստել իրեն պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենան ու շրջել Երևանյան լճի մերձակայքով՝ հաճախորդներ գրավելու, շատ չհոգնելու, որոշ իմաստով «ներկայանալի» ու ապահով լինելու և այլ նկատառումներով:

Ընթացքում մարմնավաճառուհիները պարբերաբար զբաղվել են իրենց արհեստով և յուրաքանչյուր հաճախորդի սպասարկումից հետո Արման Գրիգորյանին վճարել են ևս 1000 դրամ:

Այսպիսով, Արման Գրիգորյանը մեղադրվում է Քրիստինեի ու Աստղիկի կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:
http://www.1in.am/arm/armenia_right_215404.html