«Առավոտ»-ը գրում է. «Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ, 1987թ. ծնված Կարեն Ստեփանյանին մեղադրանք Է աոաջադրվել այն բանի համար, որ նա2012 թվականի հոկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում, Հաղարծին գյուղի հարակից անտառամասում, «ՈԻԱԶ» մակնիշի ավտոմեքենայով անչափահաս, 1995թ. սեպտեմբերին ծնված Մ. Բ.-ի կամքին հակառակ, դանակի ցուցադրմամբ և վերջինիս սպանելու՝ բռնություն գործադրելու սպառնալիքով նրա հետ ունեցել Է սեռական հարաբերություն:
Հաղարծին գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Մկրտիչ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի նոյեմբերի կեսին Հաղարծին գյուղում, «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով համագյուղացի Մ. Բ.-ի կամքին հակառակ, դանակի ցուցադրմամբ և վերջինիս սպանելու՝ բռնություն գործադրեյու սպառնալիքով նրա հետ ունեցել Է սեռական հարաբերություն: 2013թ. նոյեմբերի 27-ին Տավուշի մարգի ընդհանուր իրավասության դատարանի Բերդի նստավայրում կայացել Է սույն գործով դատավարության հերթական նիստը:
Ավելի քան 3 ամիս է, ինչ տուժող Մ. Բ.-ն անհարգելի ձևով բացակայում է դատական նիստերից, նա գնացել Է Ռուսաստան:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
