Կարծում եմ՝ այսօր չէր լինի ամեն առումով այսքան վատ վիճակ Հայաստանում:
Չէր լինի պահպանակի չօգտագործման հետևանքով ծնված մարդու պատճառով տնտեսական կռախի առջև կանգնած երկիր: Չէր լինի հանրահայտ գազջ մթնոլորտը, օլիգարխներ, որոնք իրենք Սահմանադրությունից և մարդկային բոլոր արժեքներից բարձր են դասում՝ չվախենալով ոչ մի բանից: Եվ սրանից մի պարզ հետևանք. անհիմն թանկացումներ չէին լինի: Չէին լինի մեր հողերը վարձավճարով հարևան երկրին տվող անողնաշար հաստագլուխներ և Հայոց Բանակի գլխին պատուհաս դարձած, գեներալի կոչում գնած մարդիկ:
Ինչպես նաև չէին լինի իրենց գործից բացի ամեն ինչով զբաղվող նախարարներ, որոնց մոտ ամենից լավ ստացվում է «փայլուն» գլխով հանրության առաջ դեմագոգիայով զբաղվելը և ինչ-որ ազգային գաղափարախոսություն քարոզելը:
Չէին լինի բառիս ամենաուղիղ իմաստով իրենցից ոչինչ չներկայացնող, 2րդ դասարանի կրթությամբ, առանց լուրջ պատճառի բանակում չծառայած պատգամավորներ և քաղաքական պատվերներ կատարող անբարոյականներ:
Եվ եթե վերը նշված թյուրիմացությունների ձեռքում չլինեին այդքան կարևոր լծակներ, չէր լինի նաև լացելու աստիճանի հասած արտագաղթի տեմպը, գործազրկության և դրանից բխող աղքատության, բացարձակ աղքատության աղիողորմ ցուցանիշները:
Հ.Գ. Օգտվելով ժողովրդական մի խոսքից՝ «քոքդ կտրվի», ամբողջ սրտով ցանկանում եմ, որ ձեր քոքը կտրվի, և մյուս մարդիկ հանգիստ ապրեն: Այրվե՛ք դժոխքի այն կաթսաներում, որորնք արդեն երկար ժամանակ է սպասում են ձեզ՝ ամենքիդ անունով առանձին:
https://www.facebook.com/gor1989/posts/579547175400559
Ի՞նչ կլիներ, եթե ոմանք ժամանակին օգտագործեին պահպանակ
Comments are closed.
