Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ամուսնության եւ ընտանիքի «Հանդիպում» կենտրոնի տնօրեն Նարե Մարտոյանը: Նա պատմեց, որ այդ աղջիկը ծնունդով Մարտունիից է: Նրա ամուսինը մահացել է եւ սկեսուրն ու սկեսրայրը 10-ամյա երեխայի հետ նրան դուրս են հանել:
«Նա 3 տեղ աշխատում էր, որ կարողանար իրեն ու աղջկան պահել. բնակարանի վարձը մուծել եւ այլն: Ծայրը-ծայրին էր հասցնում: Մեր կենտրոնում, որ գրանցվել էր, մի քանի տղամարդ առաջարկություն արեցին, բայց երեխան նրանց չէր ընդունում: Տարօրինակ կերպով այդ տղամարդուն ընդունեց»,- ներկայացրեց կենտրոնի տնօրենը: Նարե Մարտոյանը պատմեց, որ 64-ամյա գործարարը 29-ամյա Է. Հ.-ի անունով այստեղ տուն է գնել ու ամուսնացել են: «Այդ տղամարդն էլ է դեռ այստեղ եւ այստեղից է կառավարում այնտեղի գործերը: Բացի այդ, 29-ամյա կնոջը հանեց մյուս երկու աշխատանքներից եւ թույլ տվեց, որ միայն մատնահարդարմամբ զբաղվի: Պայմանավորվեց, որ ամիսը 400 հազար դրամ կտրամադրի միայն երեխայի խնամքի համար, ատամները սարքեց: Հիմա ապրում են միասին ու շատ գոհ են»,- պատմեց Նարե Մարտոյանը:
Նա միաժամանակ նշեց, որ 29-ամյա կինն էլ է ասել, որ հասարակությունն իր այդ քայլը չի ընդունել, բայց նա անտեսում է հասարակության կարծիքը: «Ասում է, երբ որ ես էի վատ, այդ նույն հասարակությունը ոչինչ ինձ չէր ասում: Ասում է, որ իր անցյալը իրեն չէր խղճացել, հետեւաբար հասարակության վերաբերմունքը անտեսում է ապրում է ներկայով եւ համոզված է, որ ապագան լավ է լինելու»,- մանրամասնեց կենտրոնի տնօրենը:
Ի դեպ, մեծահարուստի նախկին կինը եւս եկել եւ ամուսնությունների կենտրոնում գրանցվել է: Իսկ նրանց ամուսնալուծության պատճառը այն է եղել, որ 22 տարվա համատեղ կյանքի ընթացքում երեխա չեն ունեցել:
news.am
