ԱՄՆ-ում մրցույթում հաղթած 86-ամյա թոշակառուն, որի մրցանակը մարմնավաճառների հետ անվճար գիշեր անցկացնելն է եղել, չի ապրել մինչեւ այդ երանելի պահը, հաղորդում է NY Daily News-ը:
Ջոննի Օրիսը մահացել է ռեստորանում սթեյք ուտելիս շնչահեղձ լինելու հետեւանքով, որտեղ մտել էի մրցույթում իր հաղթանակը նշելու:
Ջոննի Օրիսը մասնակցել է թոշակառուների համար նախատեսված մրցույթին դեռեւս հոկտեմբերին: Մրցույթը կազմակերպել էր սկանդալային հաղորդավար Հովարդ Սթերնը: Օրիսի անունից մրցույթին մասնակցելու հայտը ներկայացրել էր նրա թոռը, հաղորդում է Lenta.ru-ն:
Երբ հայտնի է դարձել, որ Օրիսը հաղթել է մրցույթում, նա գրագրության մեջ է մտել երկու մարմնավաճառ աղջիկների հետ, որոնք աշխատում են օրինական գործող Bunny Ranch հասարակաց տանը: Մի քանի օր առաջ նա մեկնել է ստանալու իր մրցանակը, սակայն այդպես էլ երանելի մրցանակին չի հասել:
Աղբյուր՝ news.am
