Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում դժբախտ դեպք է գրանցվել. արկածախնդիր զույգը տունդարձի ճանապարհին որոշել է սեքսով զբաղվել անմիջապես գնացքի գծերի վրա։

Սակայն, ինչպես նշում է Daily Mail-ը, արկածն ավարտվել է ողբերգությամբ, քանի որ նրանց հարվածել է սլացող գնացքը, ինչի արդյունքում 30-ն անց կինը մահացել է, իսկ 41-ամյա տղամարդը կորցրել 2 ոտքը։

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունն այս կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ «զույգը, հարբած լինելով, չի կարողացել զսպել իր կիրքն ու որոշել է երկաթգծերի վրա սիրով զբաղվել»։

РИА-Новости գործակալությունը նշում է, որ կինն ու տղամարդը չեն հասցրել ժամանակին վեր կենալ գծերից՝ հայտնվելով գնացքի տակ։
 


http://www.tert.am/am/news/2013/10/01/sex-tracks/