Թուրքիայում դեկտեմբերի 17-ից սկսված սկանդալային «մեծ կաշառք» գործողություններին կարող են հետեւել Էրդողանի մոտ 40 պատգամավորի դեմ որպես կոմպրոմատ պահած նրանց սեռական կյանքին վերաբերող տեսագրություններ, որոնց թուրքական մամուլում անվանում են «սեքս կասետներ»։
Թուրքիայի իշխող կուսակցության մոտ կանգնած Akit պարբերականի լրագրող Աբդուռահման Դիլփաքը հայտնել է, թե Էրդողանի դեմ դուրս եկած Գյուլենի կրոնական համայնքը վտանգավոր խաղ է սկսել, որը կավարտվի հենց նրանց պարտությամբ։ Թուրք լրագրողը պնդել է, թե Գյուլենի համայքնի նպատական է ստիպել իշխող կուսակցության 50 պատգամավորի հրաժարական տալ, որից հետո 40 պատգամավորի դեմ պահած «սեքս կասետներով» նրանց շանտաժի են ենթարկելու եւ քաշեն իրենց կողմը։
«Այս քայլով նրանք «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը վայր են իջեցնում իշխանությունից եւ իրար մեջ «Ժողովրդա-հանրապետական» եւ «Ազգայնական շարժում» կուսակցության հետ միասին կազմում կառավարություն, հետաձգում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները՝ դրանք անելով նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների հետ միասին։ Սրանով սեղանին է դրվում նաեւ իշխող կուսակցության վերացման ծրագիրը։ Թուրքիայի միջազգային ծուղակի առաջ է կանգնած, որի մեջ բոլորն են»,-ասել է Akit-ի լրագրողը։
Նշենք, որ Ստամբուլի ոստիկանության կողմից դեկտեմբերի 17-ի առավոտյան համաժանակյա գործողություների ընթացքում ձերբակալվել են հսկա «Աղաօղլու» հոլդինգի նախագահ Ալի Աղաօղլուն, հայտնի երգչուհի Էբրու Գյունդեշի ամուսինը՝ ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբը, Ֆաթիհի քաղաքապետ Մուսթաֆա Դեմիրը, «Հալք» բանկի նախագահ Սուլեյման Արսլանը, ինչպես նաեւ Ներքին գործերի, էկոնոմիկայի, Բնապահպանության նախարարների որդիները։
Աղբյուր՝ news.am
