Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:

Գեւորգ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ծառայելով ՀՀ Ոստիկանության զորքերի N զորամասում, որպես հասարակական կարգի պահպանության մարտական խմբի հրաձիգ, Երեւան քաղաքի Սեբաստիա փողոցի եւ Իսակովի պողոտայի հատման խաչմերուկից մի խումբ անձանցով` համածառայակից սերժանտ, 29-ամյա Մյասնիկ Մարտիկի Արսենյանի հետ միասին նախնական համաձայնությամբ բռնությամբ նստեցնելով վերջինիս վարած «Մերսեդե Բենց» մակնիշի 29 ՕՕ 504 պետհամարանիշի ավտոմեքենան` բացահայտ առեւանգել են Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ 28-ամյա Լ. Բ-ին: Մեքենան վարել են Արարատի մարզի Արգավանդ գյուղի ուղղությամբ, ճանապարհին Լ.-ի բղավոցներից հետո նրան մեքենայից իջեցնելով` բռնությամբ տեղավորել են մեքենայի բեռնախցիկի մեջ եւ տարել Մուսալեռ գյուղի եկեղեցու մոտակա տարածք, որտեղ մեքենայից իջեցնելով` նրա կամքին հակառակ` սեռական հարաբերություն ունեցել նրա հետ:

Առաջադրված մեղադրանքում տղաները իրենց մեղավոր չեն ճանաչել եւ պատմել են, որ գնացել են Երեւանյան լճի մոտ եւ վերցրել մարմնավաճառ Լ.-ին, որին նախկինում չի ճանաչել։ Միասին գնացել են Մուսալեռ գյուղի տարածք, որպեսզի նրա հետ սեռական հարաբերություն ունենան, սակայն գնի հարցում նրա հետ համաձայնության չեն եկել, իրենցից յուրաքանչյուրից Լ-ն 10 հազար ՀՀ դրամ է ուզել, իսկ իրենց մոտ ընդամենը 5 հազար ՀՀ դրամ է եղել։ Չհարմարվելով գնի հարցում որոշել են կնոջը հետ վերադարձնել, ինչից վերջինս վրդովվել է, սկսել հայհոյանքներով խոսել ու ասել, եթե որեւէ բան չպետք է անեին, ինչու իրեն բերեցին այդտեղ։ Ինքը կարգի հրավիրելու համար մեկ անգամ ապտակել է Լ.-ին, իսկ Մ. Արսենյանն ասել է, որ վերջ տան։ Դրանից հետո նստել են ավտոմեքենան, հետ են վերադարձել ու Լ-ին իջեցրել են ճանապարհին։ Հայտնել են նաեւ, որ Լ-ին չեն առեւանգել, նրան չեն բռնաբարել ու նրա հետ սեռական հարաբերություն չեն ունեցել:

Քննելով գործը դատարանը վճռել է նրանց ամբաստանյալ Գեւորգ Մանուկյանին եւ Մյասնիկ Արսենյանի մեղավոր ճանաչել քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 138 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ։ Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 66 հոդվածի կարգով, հանցանքների համակցությամբ, ազատազրկման ձեւով նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու սկզբունքով նրանց նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 4 տարի 6 ամիս ժամկետով։ Գործը հանձնվել է գրասենյակ հոկտեմբերի 4-ին:
news.am