Երկու ամիս է ինչ ամուսնացել եմ և սեռական հարաբերության ժամանակ ոչինչ չեմ զգում,խնդրում եմ ասեք, թե դա ինչո՞վ կարող է պայմանավորված լինել, ի՞նչ կարող եմ անել: Անհրաժեշտ է դիմել բժշկի թ՞ե ժամանակի ընթացքում կարող է վերականգնվել սեռական ցանկությունը:
Հարկ եմ համարում նշել, որ շատ հաճախ կանանց մոտ սեքսուալությունը կարող է արթնանալ սեռական կյանք սկսելուց մի որոշ ժամանակ անց(ամիսներ, նույնիսկ տարիներ հետո):Իհարկե, դա կախված է տարբեր գործոններից, այդ թվում սեռական կոնսիստենցիայից, զուգընկերների միջև հոգեսեռական ներդաշնակությունից, հորմոնալ և այլ պատճառներից, որոնք հստակ պարզելու համար անշուշտ անհրաժեշտ է բժշկի մոտ խորհրդատվություն: Իսկ մինչ այդ խորհուրդ կտամ ուղղակի ապրել կանոնավոր սեռական կյանքով, մի քանի ամիս սպասել և եթե ինքնուրույն չկարգավորվի, միայն այդ դեպքում կարող եք դիմել սեքսոպաթոլոգի:Պատասխանեց սեքսոպաթոլոգ Արամ Բարսեղյանը