Իր ելույթում Հովհաննիսյանը հիշատակել է փետրվարի 20-ը, հիշեցնելով, որ 25 տարի առաջ այդ օրը ԼՂԻՄ մարզկոմը որոշում կայացրեց միջնորդել համամիութենական ղեկավարության առջեւ ԼՂԻՄ-ը Հայաստանին միավորվելու վերաբերյալ: Հովհաննիսյանի խոսքով, ազգային զարթոնքի 25-ամյակի օրը սկսվում է Հայաստանի հաղթական ուղու նոր փուլը: Այս օրից պետք է միայն առաջ նայել եւ պայքարել` դե-յուրե հաղթանակն ամրագրելու համար:

Այսօր սկսված պայքարը Հովհաննիսյանն անվանել է սիրո պայքար, այլ ոչ ատելության, եւ հենց այդ սերն է իր պատկերացմամբ ենթադրում «պատժել բոլոր նրանց, ովքեր մեղսակից են ընտրությունների կեղծման մեջ»:

«Բոլորը, սկսած նախագահին, վերջացրած յուրաքանչյուր շարքային քաղաքացիով պարտավոր են հարգել Սահմանադրությունը: Ժողովրդի ձայները յուրացնելը հանցագործություն է, որը պետք է անպայման պատժվի»,- ընդգծել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

news.am