Զոհն ապրում էր իր ամուսնու ընտանիքի հետ: Նրա ամուսինը երկու ամիս առաջ զորակոչվել է բանակ, երբ կինը հղիության յոթերորդ ամսում է եղել: Դեռահաս կինը ծննդաբերել է երկրորդ երեխային, որը, սակայն, ծնվելուց հետո մահացել է:

Աղջկա մարմինը հունվարի 10-ին հայտնաբերվել է իր տանը՝ հրազենային վնասվածքներով: Այն ուղարկվել է Դիարբեքիր՝ դատաբժշկական քննության:

Դեպքի առթիվ կատարվում է քննություն: Հարցաքննվել են աղջկա ամուսնու ընտանիքի անդամները, ովքեր ասել են, որ աղջիկը երեխայի մահից հետո իր սենյակից դուրս չի եկել: Նրանք հայտարարել են, որ աղջիկն ինքնասպան է եղել:

http://www.pastinfo.am/node/30795