Զույգերի մոտ սեռական բավարարվածության մակարդակը հարաբերությունների առաջին տարուց հետո արդեն նվազում է: Նման կարծիք են հայտնել Գերմանիայի Մյունխեն քաղաքի Լյուդվիգ Մաքսիմիլիանի անվան  համալսարանի գիտնականները:

Նրանք ուսումնասիրել են հետերոսեքսուալ հարաբերություններ ունեցող  25-41 տարեկան 3000 մարդկանց տվյալները, հայտնում է «Աշխարհի շուրջ» ամսագիրը:

Պարզվել է, որ սեռական հարաբերություններից ունեցած բավարարվածությունն աճում է առաջին տարվա ընթացքում, իսկ հետո անմիջապես մարում է: Գիտնականները դա բացատրում են այն հանգամանքով, որ զույգերի մոտ մարում է դիմացինի կարիքները բացահայտելու ձգտումը: Ընդ որում, զույգերի մոտ գնալով ի հայտ են գալիս կենցաղային տարաձայնությունները: