20-ամյա Մայլի Սայրուսը մերկացել է Rolling Stone ամսագրի համար և հարցազրույցում պատմել է մյուս աստղերի հետ իր հարաբերությունների մասին, ինչպես նաև մեկնաբանել է VMA-ում իր ելույթը, որը տարվա ամենաքննարկվող երաժշտական իրադարձությունն է դարձել:
«Ես չեմ փորձել սեքսուալ լինել: Եթե ես ձգտեի սեքսուալ լինել, ես այդպիսի տեսք կունենայի: Ես կարող եմ շատ ավելի լավ պարել, քան այդ ժամանակ պարեցի»,- ասել է նա:
Ինչևէ, երիտասարդ աստղը շարունակում է նկարահանվել անկեղծ և սկանդալային տեսահոլովակներում:
Ըստ Մայլիի՝ իրեն ինքնավստահություն են ներշնչում աստղային ընկերները՝ Ֆարելա Ուիլյամսը, Լիլ Քիմը, Ջասթին Բիբերը և Քանյե Ուեսթը:
Պարզվել է, որ Մայլին և Ուեսթը շատ մտերիմ են, և վերջինս այն մարդկանցից է, ում Սայրուսը կարող է զանգահարել և կիսվել իր գաղափարներով ու մտահոգություններով:
http://www.1in.am/arm/more_entertainment_217030.html