Հոկտեմբերի 22-ին «Փակ շուկա» հուշարձանի ոչնչացման դեմ բողոքի երթի ժամանակ Հանրապետության հրապարակի նստարանին նստած մի կին սկսեց ամոթանք տալ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին սատարող կարմիրգլխարկավորներին:

ԱԺ պատգամավորին պաշտպանող կանանցից մեկը բարկացավ, մոտեցավ ու հայհոյեց նստարանին նստածներին, հայհոյանքների տեղատարափը կասեցրին «յուրայիններն» ու հեռացրին կնոջը: Վեճին միջամտեց սոցիալիստ Ռոբերտ Ահարոնյանը, որն այժմ ղեկավարում է Սամվել Ալեքսանյանի «պաշտպանների» ակցիաները:

«Գիտեք, դուք կիրթ կանանց հետ եք խոսում»,- սոցիալիստին ասաց կանանցից մեկը, իսկ Ռոբերտ Ահարոնյանի հարցին, թե՝ «ով ասաց, որ ես կիրթ չեմ», պատասխանեց. «Եթե կիրթ լինեիք, Լֆիկի հետեւից չէին գնա»։

Սոցիալիստը կանանց  հորդորեց Սամվել Ալեքսանյանին «Լֆիկ» չասել:


Աղբյուր՝ news.am