Սուտ մատնության համար 300 հազարական դրամի տուգանքի դատապարտված համասեռամոլներ «Սոնան» և «Մաշան» ազատվել են նշանակված պատժից՝ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի` 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշման կիրառմամբ: Գրում է «Փաստինֆո»-ն:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, միաժամանակ մերժել է ամբաստանյալների բողոքները և անփոփոխ թողել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի’ նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, կայացրած 2013թ. օգոստոսի 28-ի դատավճիռը:

Ամբաստանյալներն իրենց բողոքներում միջնորդել էին բեկանել հիշյալ դատավճիռը և իրենց արդարացնել:

Մանրամասները` այստեղ:


Աղբյուր՝ lurer.com