Օկտյաբրսկի շրջանի բելառուսական Մոգիլեւ շրջանի փոխնախագահ Մուհամեդ Ումարովին, որին հունիսին կալանավորել էին կաշառակերության մեղադրանքով, նաեւ մեղադրել են աշխատասեղանի վրա սեքսով զբաղվելու համար: Այս մասին հայտնի է դարձել օպերատիվ տեսանկարահանման շնորհիվ:
«Նաշ Մոգիլեւ»-ը գրում է, որ երբ դատավորին փորձել են բռնել առձեռն կաշառք ստանալիս, նրա աշխատասենյակում ԿԳԲ-ի նախաձեռնությամբ թաքնված տեսախցիկներ են տեղադրել: ԿԳԲ-ի աշխատակիցներն անակնկալի են եկել՝ տեսագրությունները դիտելիս հայտնաբերելով, որ դատավորը սիրային հաճույքներին է տրվել հենց աշխատասեղանի վրա: Արձանագրվել էր սեռական երեք հարաբերություն տարբեր կանանց հետ: Կանանցից մեկը Ումարովի ենթականերից էր:
Տեսախցիկների օբյեկտիվում նաեւ կաշառք ստանալու երեք դրվագներ էին հայտնվել: Դրանցից մեկի ստացման ժամանակ, երբ փաստաբան Անատոլի Գոմանովը կանխիկ 2700 դոլար էր փոխանցում, դատավորին բռնել էին: Հարուցվել էր քրեական գործ՝ կաշառակերության հոդվածով:
http://news.am/arm/news/170775.html
