Գվինեթ Փելթրոուն լրագրողների հետ անկեղծացել է սեռական կախվածության թեմայի շուրջ: Այս մասին գրում է Spletnik.ru կայքը:
«Ես առանց նախապաշարմունքների մարդ եմ, ուստի կարծում եմ՝ եթե իմանայի, որ նմանատիպ ինչ-որ բանով եմ տառապում, ես դրան թույլ չէի տա հետ պահել ինձ հարաբերություններից»,- ասել է նա:
Ստացվում է, որ սեռական կախվածությունը սիրո համար խոչընդոտ լինել չի կարող, իսկ դավաճանությունների մասին դերասանուհու կարծիքը հետևյալն է. «Ես կարծում եմ, որ եթե որևէ մեկին նվիրված լինելու գաղափարը կարևոր է քեզ համար, դու սկսում ես քո սոցիալական կյանքի կոնկրետ հատվածներն ավելի բարձր գնահատել, քան մյուսները: Բոլոր զույգերը տարբեր են: Հետևաբար, նրանցից յուրաքանչյուրը տարբեր փորձությունների է հանդիպում»:
Փելթրոուն ասել է, որ ինքը կնախընտրեր «ներել և ներված լինել»:


http://www.1in.am/arm/more_entertainment_217341.html