Կանանց մոտ լիբիդոյի նվազումը հիվանդություն է, որի դեմ դարերով ոչ ոք ոչինչ չի կարողացել անել:

Կանանց 43%-ն այս կամ այն չափով տառապում են սեռական դիսֆունկցիայից, եւ սա միայն այն կանայք են, որոնք բավականին համարձակ են եղել՝ այդ մասին բժշկին հայտնելու համար:  Փորձագետները կարծում են, որ իրականում թիվն ավելին է՝ 60%:

Կանանց սեռական ֆունկցիայի վրա ազդելու նորագույն միջոցը, որը մշակել են ամերիկացի գիտնականները, հիվանդի սեփական արյան բաղադրիչներից բաղկացած ներարկումն է: Օգտագործվում է էրիթրոցիտներով հարստացված պլազման, որն ավելի ուշ ակտիվացման գործընթաց է անցնում, որից հետո էլ ձեռք է բերում վնասված հյուսվածքների համակարգի վերականգնողական հատկանիշ, հաղորդում է Zdorovieinfo.ru-ն:

Բժիշկը մաշկի հատվածը մշակում է տեղային անզգայացնող միջոցով, այնուհետեւ ներարկում է հարստացված պլազման:   Պլազմայի բաղադրիչները  համալրում են  «օրգազմի ամբողջ համակարգը»՝ նպաստելով արյան նոր անոթների եւ նյարդային վերջավորությունների  ձեւավորվելուն:

Ամբողջ գործողությունը տեւում է 15 րոպե եւ  հետագայում բնավ չի զրկում աշխատունակությունից: Ընդ որում, մի քանի շաբաթվա ընթացքում հիվանդների մեծ մասն արդյունք են տեսնում. ավելանում է նրանց զգայունությունը, լիբիդոն եւ սեռական ակտի տեւողությունը  եւ այլն:


Աղբյուր՝ news.am