ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը, ճանապարհային ոստիկանության աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ ՃՈ աշխատակիցները,
եթե կնկատեն արտասահմանյան մակնիշի և գոլդ համարանիշներով օրինախախտ վարորդների, պարտադիր վարչական պատասխանատվության ենթարկեն կատարած օրինախախտման համար, ու այդ կատարված աշխատանքների հսկողությունը ՀՀ փոխոստիկանապետը հանձնարարել է ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Գալստյանի վրա:
Երեկ` նոյեմբերի 10-ին, ՃՈ 1-ն սպայական գումարտակի աշխատակիցների կողմից «գաի պլաշադկա» են տեղափոխվել մեծ թվով արտասահմանյան մակնիշի, գոլդ համարանիշներով ավտոմեքենաներ, որոնց վարորդների մի մասը չարամտորեն կատարել են երթևեկության կանոների խախտում, չեն ունեցել վարորդական իրավունքի վկայական և իրենց համարելով անպարտելի վստահ էին , որ ճանապարհային ոստիկանի աշխատանքային փայտիկին չէին հանդիպի: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Ա. Գալստյանի հանձնարարականով ՃՈ 1-ին և 2-րդ սպայական գումարտակների տեսուչները շարունակելու են ուժեղացված ծառայությունը և անկախ օրինախախտի դիրքից, պաշտոնից նրանք պատժվելու են օրենքի առաջ:
Աղբյուր՝ hayeli.am
