Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորները երկրի իշխանություններին մեղադրել են նրանում, որ վերջիններս քաղաքական ապաստան տրամադրելիս միասեռականներից չեն պահանջում ոչ ավանդական սեռական կողմնորոշման ապացույցներ, գրում է RIA Novosti-ն:
«Հիմա «գլխավոր ճակատամարտն» այն «ապացույցների» շուրջն է, որ նրանք միասեռական են: Իսկ դա իր հերթին հանգեցնում է նրան, որ հայտարարություն ներկայացնողները դիմում են ծայրահեղ քայլերի, այդ թվում՝ պաշտոնյաներին ու իրավաբաններին տրամադրում են ֆոտո ու տեսանյութեր, որոնք վերաբերում են իրենց անձնական սեքսուալ կյանքին: Մենք անհանգստացած ենք, որ ԼԳԲՏ ներկայացուցիչներին ապաստան տրամադրելը կախված է նման ապացույցներից»,- ասվում է երկրի ներքին գործերի նախարարության զեկույցում:
http://www.1in.am/arm/world_weurop_221536.html