Բուլղարիայի լողափերում աշխատող փրկարարները նամակ են ուղարկել երկրի իշխանություններին, որում խնդրում են պաշտոնապես արգելել լողափին սեքսով զբաղվելը: Նրանք պատճառաբանում են, որ լողափնյա սեքսը ոչ միայն անպարկեշտ է ու անբարոյական, այլև իրենց շեղում է աշխատանքից: Նրանք պնդում են, որ հատկապես երիտասարդ փրկարարները, անկարող լինելով իրենց տիրապետել, տարվում են հանգստացողների սիրային վայելքները դիտելով և չեն նկատում խեղդվողներին: «Մենք տղամարդիկ ենք, սեքսին հետևելը մեզ մոտ ինքնաբերաբար է ստացվում, ինչից տուժում է աշխատանքը»,-ասվում է նրանց նամակում:Առայժմ հայտնի չէ, թե ինչպես կարձագանքի երկրի իշխանությունը այս խնդրանքին, բայց արգելքը կարող է հարվածել երկրի զբոսաշրջությանը:mamul.am
Բուլղարիայում փրկարարները խնդրում են արգելել սեքսը լողափում…
|
Կիսվել
Comments are closed.
