Կինը, ում անունը չի հրապարակվում, հայտարարում է, որ Բիբերի հետ ծանոթացել է 2010 թ. փետրվարին՝ Մայամիում, որտեղ երգիչը հանդես էր գալիս համերգով:
Զույգը միասին մեկ գիշեր է անցկացրել, ու 2010 թ. վերջին կինն աղջիկ է լույս աշխարհ բերել:
Բացատրելով, թե ինչու է 25-ամյա կինը միայն հիմա հայտնում նորությունը, պարբերականի աղբյուրը նշում է, որ «նա դրանով ցանկացել է պաշտպանել երեխային, նա չի ցանկացել, որ իր երեխան ու իր ընտանիքը հայտնվեն ուշադրության կենտրոնում»:
Բիբերի ներկայացուցիչները դեռ պաշտոնական մեկնաբանություններ չեն արել, սակայն երգչի մտերիմ ընկերը հայտարարել է, որ այդ ամբողջ պատմությունը հորինված է:
1in.am
