Չինացի 42-ամյա տղամարդը կնոջ հետ «կրքոտ» սեքսի ժամանակ կոտրել է առնանդամը: Guangxi Minzu Hospital-ի բժիշկները նրան վիրահատել են, եւ հիմա հիվանդը հետվիրահատական վերականգնողական փուլում է:

Տղամարդը, ով հայտնի է պարոն Դան անունով, բժիշկներին ասել է, որ, ինչպես ինքն է արտահայտվել, «կրքոտ» սեքսի ժամանակ սուր ցավ է զգացել: Նրա առնանդամը սեւացել է, ուժեղ այտուց է առաջացել: Երբ նրան հիվանդանոց են բերել, նրա առնանդամը կորացած էր անբնական անկյամբ, եւ նրան անհրաժեշտ էր անհապաղ վիրահատել:

Առնանդամի մեջ ոսկորներ չկան, որոնք կարող են կոտրվել, իսկ կոտրվածք է համարվում սպունգանման անձավային մարմին կոչվող էրեկտիլ հյուսվածքի պատռվածքը: Էրեկցիայի ժամանակ արյունը հենց այս հյուսվածքներին է մատակարարվում: Չափից ավելի կտրուկ շարժումները կարող են այս հյուսվածքի պատռվածք առաջացնել, որից հետո արյունը սուրում է առնանդամի մեջ, որը շատ ցավագին զգացողություններ եւ այտուց է առաջացնում:

Չնայած առնանդամի կոտրվածքները չափազանց հազվադեպ են պատահում, այս երեւույթին ավելի հաճախ բախվում են 20-40 տարեկան տղամարդիկ, որոնք անկողնում չափազանց ակտիվ են եւ վտանգավոր շարժումներ են անում: Որոշ դեպքերում կանանց անհարմար շարժումները նույնպես կարող են նման վնասվածքներ առաջացնել:

Այսպիսի վնասվածքները կարող են էրեկտիլ դիսֆունկցիա եւ այլ բարդություններ առաջացնել, եթե անմիջապես չդիմեն վիրաբուժական օգնության:

news.am Medicine