Այսօր ամենատաղանդավոր ու հանրահայտ երգչուհիներից մեկի՝ Բեյոնսեի ծննդյան օրն է: Այդ իրադարձության կապակցությամբ ներկայացնում ենք գեղեցկուհու վերջին ժամանակների ամենասեքսուալ լուսանկարները:
Բեյոնսեն իդեալական ժամանակակից self-made woman է, ով միշտ հասել է այն ամենին, ինչին ձգտել է, և երբեք չի վախեցել դժվարություններից: 32 տարեկանում Բին ոչ միայն համաշխարհային շոու-բիզնեսի ամենաազդեցիկ երգչուհիներից մեկն է, հոգատար մայր ու սիրող կին, այլև կատարյալ ճաշակ ունեցող աստղ: Նրա յուրաքանչյուր նոր ելույթ դրա ապացույցն է:
Վերջին տարիների ընթացքում Բեյոնսեն արմատապես փոխել է իր ոճը՝ դառնալով ավելի էլեգանտ ու կանացի: Եթե 10 տարի առաջ երգչուհին սիրում էր էպոտաժային ու անկեղծ սեքսուալությունը, ապա հիմա նրա կերպարներն ավելի մտածված ու զուսպ են, բայց զուրկ չեն գլամուրային փայլից:
1in.am