Բելագիացի տրանսսեքսուալ Նաթան Վերհելսթը սեռափոխության վիրահատությունից հետո չի կարողացել հաղթահարել հոգեբանական խնդիրները և կյանքից հեռացել է էվթանազիայի միջոցով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Վեց ամսվա ընթացքում նա շփվել է բժիշկների, այդ թվում` հոգեբույժի հետ, ովքեր պարզել են, որ հիվանդի հոգեբանական խնդիրներն ավելի խորն են, քան սովորական ընկճախտը: Էվթանազիան կատարվել է երկուշաբթի Բրյուսելում:

Նատանը ծնվել էր որպես աղջիկ, ծնողները նրան Նենսի էին անվանել: Մի անգամ հարցազրույցում նա ասել էր, որ տառապանքներն իրեն հետապնդել են մանկությունից, նա «աղջիկ էր, որին ոչ ոք չէր ցանկանում»: Բացի դրանից` մայրը բազմիցս ցանկություն էր հայտնել, որ իր միակ դուստրը տղա լիներ:

2009-ին տրանսսեքսուալը սկսել է հորմոնային թերապիա, այնուհետև դիմել վիրահատության: Նա պատրաստ է եղել տոնելու իր վերածնունդը, սակայն հայելու մեջ իրեն նայելով՝ զզվանք է զգացել:
http://www.1in.am/arm/world_weurop_219000.html