Հայտնի է դարձել, որ Հովհաննես անունով մի տղամարդ պարանով կապել է այնտեղի աշխատակցուհիներից մեկին ու սպառնալիքներ տեղացել:

Պարզվում է՝ կնոջ եւ տղամարդու միջու կոնֆլիկտը սկսվել է դեռեւս ապրիլ ամսից: Բանն այն է, որ տղամարդը կնոջը պարտք է ավելի քան մեկ միլիոն դրամ: Կնոջից այդ գումարը ստացել է վերջինիս որդուն Մոսկվայում աշխատանք տրամադրելու պատրվակով: Սակայն հրաժարվում է վերադարձնել եւ որոշել պարտքի թեման փակել մահվան սպառնալիքներով: Երեկ կապկպել է նրան ու սպառնացել, որ որեւէ մեկը այդ մասին չպետք է իմանա:

NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացել է, որ գործով զբաղվում են իրավապահները: Իսկ նշված տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ:
news.am